Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը դորտմունդցիների մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ խաղին:
«Աուգսբուրգ»-«Բորուսիա»՝ 1:3
Գոլերը՝ Ֆինբոգասոն (16)-Մխիթարյան (45), Կաստրո (69) Ռամոս (75)։