Բավ է պառակտվել
21-06-2016 10:19

«Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման վերաբերյալ բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ։ 

Անգլիական ակումբը 27-ամյա Մխիթարյանի համար 25 մլն եվրո է առաջարկել, սակայն գերմանացիները մերժել են այդ առաջարկը։

«Բորուսիայի» ղեկավարությունը փորձում է իր կազմում պահել Մխիթարյանին։

Համաձայն որոշ տվյալների` «Բորուսիան» պատրաստ է Մխիթարյանից հրաժարվել միայն 40 միլիոնի դիմաց։

Դորտմունդցիներն արդեն հարցում են արել «Վոլֆսբուրգին» կիսապաշտպան Անդրե Շյուրելի տրանսֆերային գնի վերաբերյալ։ «Դորտմունդը» Անդրե Շյուրելին որպես Մխիթարյանի հավանական փոխարինող է դիտարկում։