Հայաստանի հավաքականի կապիտան և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է համարվում
«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է հաջորդ ամառ «ձեռք բերել» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը գերմանական ակումբի հետ։ Նշվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է օգտվել իրավիճակից և Մխիթարյանին առաջարկ անել հաջորդ ամառ։
Ավելի վաղ հայտնում էին, որ «Յուվենտուսը» նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2013 թվականից։ Այս խաղաշրջանի բոլոր առաջնություններում 27-ամյա ֆուտբոլիստը 51 խաղ է անցկացրել, 23 գոլի հեղինակ դարձել և 32 գոլային փոխանցում կատարել։
Transfermarkt.de պորտալը 30 մլն եվրո է գնահատում խաղացողին։