Բավ է պառակտվել
02-12-2021 11:13

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը գլխավորել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) վարկանիշային աղյուսակը։
Ինչպես հայտնում է Wrestling - Armenia-ն իր ֆեյսբուքյան էջում, 72 կգ քաշային կարգում Ամոյանը գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշը։
Նա կպարգևատրվի 10.000 ԱՄՆ դոլարով
Այս տարվա մայիսին Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների (U-23) չեմպիոնի կոչումը, իսկ հոկտեմբերին հաղթեց աշխարհի առաջնությունում։