Բավ է պառակտվել
26-12-2022 16:54

Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հայ մարզիկ, 2022 թվականի սպորտային ​​մարմնամարզության աշխարհի առաջնության հաղթող Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

«2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։

30-ամյա Դավթյանը «ոսկե մեդալ» է նվաճել 2022 թվականի նոյեմբերի 6-ին Լիվերպուլում սպորտային ​​մարմնամարզության աշխարհի առաջնությունում։

WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ր պատրաստ է հանդես գալ նրա դրոշի ներքո
Ֆինլանդիան, հաղթելով Կանադային՝ դարձավ տափօղակով հոկեյի աշխարհի քառակի չեմպիոն
Ահարոն Վիրաբյանը դարձել է եռամարտի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Հայ պատանի շախմատիստուհին վաղաժամ դարձավ աշխարհի չեմպիոն
Հայ ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը համառ պայքարում կարողացավ նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը (տեսանյութ)