Բավ է պառակտվել
31-08-2021 10:16

Շախմատի Եվրոպայի առաջնություն․ որպես առաջատար՝ Հովհաննիսյանին փոխարինեց Գաբուզյանը

Իսլանդիայի մայրաքաղաքում ընթացող եվրոպական մայրցամաքի առաջնությանը Հայաստանը ներկայացված է հինգ գրոսմայստերներով:

Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի անհատական ​​առաջնության հինգ տուրից հետո հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը երկու այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հինգերորդ տուրում Գաբուզյանը սևերով հաղթեց խորվաթ ուժեղ գրոսմայստեր Իվան Սարիչին և հավաքեց 4,5 միավոր:

Մինչ այդ մրցաշարի առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը հինգերորդ տուրում կրեց առաջին պարտությունը՝ զիջելով ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունենում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր -Սահակյանը:

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: