Բավ է պառակտվել
13-01-2023 16:33

Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Երևանում ապրիլին

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հաստատել է 2023 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման օրը. մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-ից 23-ը։

Հայաստանն առաջին անգամ է ընդունում այս մարզաձևի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կանցկացվեն նաև մրցումները, հայտնում է ՀՀ սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջին ուսումնամարզական հավաքը մեկնարկում է հունվարի 16-ին։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար հետևյալ քաշային կարգերում՝ տղամարդիկ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և +81 կգ. 2024 թվականի խաղերին կարող է մասնակցել յուրաքանչյուր երկրից առավելագույնը վեց (3+3) մարզիկ։