Բավ է պառակտվել
23-09-2020 15:48

Հայկական սուզորդական ակումբի անդամը գրանցել է ազատ սուզման  համաշխարհային ռեկորդ

Հայկական սուզորդական (դայվերների) ակումբի (ArmDiving) անդամ Օլգա Դավիդովան գրանցել է CMAS վարկանիշով քաղցրահամ ջրերում ազատ սուզման աշխարհի ռեկորդ:

«Ընդհանուր առմամբ, CMAS վարկանիշով քաղցրահամ ջրերում համաշխարհային ռեկորդ սահմանելու առաջին փորձը հաջող էր: Չնայած կազմակերպչական բոլոր դժվարություններին, մեր համերաշխ թիմը հանդես եկավ գերազանց», - գրել է Դավիդովան Facebook-ի իր էջում:

Նա սուզվել է 65 մետր խորության վրա՝ բիլաստներով համաշխարհային ռեկորդ սահմանելու համար ոչ այդքան բնորոշ, այն է` 8 աստիճան ջերմաստիճանի ջրի պայմաններում:

Դավիդովան պետք է կատարի սուզվելու երեք փորձ, հերթականը նախատեսված է այսօր, երբ նա փորձ կանի սահմանել շունչը պահելով քաղցրահամ ջրում սուզվելու երկրորդ համաշխարհային ռեկորդն այս անգամ արդեն FIM (ազատ սուզում) վարկանիշով: