Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչում գերազանցեց Իտալիան ներկայացնող Զոնաթան Պիսարոյին:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը դարձել են ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:
Հայաստանի հավաքականն այս առաջնությունում ներկայացված է 13 մարզիկով։ Երևան է ժամանել ավելի քան 300 մարզիկ աշխարհի 27 երկրից։ Միաժամանակ, որոշ եվրոպական երկրներ բոյկոտել են մրցաշարը բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահի ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության պատճառով։