Բավ է պառակտվել
22-12-2022 18:40

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 10-12-ը Երևանում։ Այս մասին հայտնում է Սամբոյի միջազգային ֆեդերացիան։

«Ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է հաղորդագրությունում։

2023 թվականին Երևանում կանցկացվի նաև ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ և 17 բրոնզ:

Հայաստանը 2023թ․ կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Հայաստանում կանցկացվի իր տեսակի մեջ եզակի մարդահամար․ հարցերը հայտնի են
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ր պատրաստ է հանդես գալ նրա դրոշի ներքո
Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը