Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Այդ նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Հայաստանի լեռների և լեռնագնացների օր ընտրվել է հոկտեմբերի 9-ը, քանի որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:
Ամեն տարի տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացների մասնակցությամբ: