Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացվող«Ստրանջայի գավաթ 2023» միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
80 կգ քաշային կարգում ոսկու համար մենամարտում Համբարձում Հակոբյանը համառ պայքարում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Ռոբի Գոնսալեսին (ԱՄՆ) և զբաղեցրեց երկրորդ տեղը։
Իսկ ծանր քաշային Դավիթ Չալոյանը պետք է մենամարտեր հայտնի ուզբեկ բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Բակխոդիր Ջալալովի հետ, սակայն վնասվածքի պատճառով ռինգ դուրս չեկավ ու բավարարվեց «արծաթով»։
Ավելի վաղ Հայաստանի երկու մարզիկ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ) բրոնզե մեդալներ էին ստացել։