Բավ է պառակտվել
17-12-2022 19:24

Հայ ծանրորդները երկու մեդալ են նվաճել Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում

Դեկտեմբերի 5-ից 17-ը Բոգոտայում (Կոլումբիա) անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել։

Ինչպես տեղեկացնում է մրցաշարի կայքը, 109 կգ-ից բարձր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215 + 246) արդյունքով գրավել է երրորդ տեղը։ Նույն ծանր քաշային կարգում ծնունդով գյումրեցի, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ, բարձրացնելով ընդհանուր 462 կգ (212 + 250):

Մի քանի օր առաջ մինչև 102 կգ քաշային կարգում հայ ծանրորդ Սամվել Գասպարյանը 389 կգ (175 + 214) արդյունքով արժանացել էր բրոնզե մեդալի: