Բավ է պառակտվել
01-08-2022 11:34

Երկու հայ ըմբիշ մեդալներ են նվաճել Հռոմում անցկացված աշխարհի պատանեական առաջնությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Հռոմում անցկացված մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբային, իսկ Արման Հարությունյանը՝ իրանցի մարզիկ Ամիրմոհամադ Նավազիին։

Ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունն անցել է հուլիսի 25-ից 31-ը Իտալիայի մայրաքաղաքում։