Բավ է պառակտվել
22-06-2022 22:27

Երկու հայ մարմնամարզիկ դարձան Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

Երկու հայ մարմնամարզիկ դարձան Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նրանցից Վահագն Դավթյանը հայ մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ է արժանացել այս կոչմանը։ «Օղակներ» վարժությունում նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից։

Նա Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան է, աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ։

Նույն մարզադպրոցի սան, 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի բաղարձակ գավաթակիր դարձավ հենացատկ վարժությունում։

Ընդ որում, հայ մարզիկները մասնակցել են աշխարհի գավաթի չորս փուլերից երեքին (բաց թողնելով Բաքվի մրցումը), ինչը նրանց չի խանգարել միավորներով առաջ անցնել մրցակիցներից։