Բավ է պառակտվել
13-12-2016 13:27

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը հավակնում է « Ռուսաստանի հպարտություն» մրցանակին

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը հավակնում է « Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը հանձնելու է ՌԴ Սպորտի նախարարությունը՝ դեկտեմբերի 14-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Այս մրցանակին են հավակնում նաև մարմնամարզուհիներ Մարգարիտա Մամունն ու Ալիա Մուստաֆինան:
Մրցանակաբաշխության ժամանակ կորոշեն նաև լավագույն մարզիկին: Այդ կոչմանը հավակնում են հնգամարտիկ Ալեքսանդր Լեսունը, ձյուդոիստ Հասան Հալմուրզաևը և ըմբիշ Սոսլան Ռամոնովը:
Լավագույն մարզիչ կոչման համար ևս ներկայացված են երեք հեգի՝ Եվգենի Տրեֆիլով (հանդբոլ), Տատյանա Պոկրովսկայա (սինքրոն լող) և Վլադիմիր Կիրիլցեվ (հեծանվային սպորտ):
Հիշեցնենք, որ 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր երկու մեդալ՝ անհատական և թիմային մրցաշարերում: