Բավ է պառակտվել
20-08-2016 15:42

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պատրաստվում այցելել Երևանը

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պատրաստվում է գալ Երևան հանգստանալու:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա խոստացել է որևէ բան անել օլիմպիական խաղերում հաղթելու դեպքում Եգորյանը պատասխանել է. «Ես մի ամբողջ ծրագիր ունեի թե ինչ եմ անելու հետո օլիմպիական խաղերից հետո: Պետք է վերանորոգեմ բնակարանս` մեկ, պետք է գնամ Երևան` երկու ... »

Ըստ նրա այդ ամենի համար կգնան պարգևավճարները. «Առաջին հերթին կլուծվի բնակարանային խնդիրը, և հետո կգնամ հանգստանալու», - ասել է օլիմպիական կրկնակի չեմպիոնը:

Եգորյանը նաև նշեց , որ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի հաղթանակից հետո նա շատ հաճելի խոսքերով հեռագիր է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Իսկ միջազգային սուսերամարտի ֆեդերացիայի ղեկավար Ալիշեր Ուսմանովը անձամբ է զանգել և ասել, որ մարզուհին ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա խորհուրդ է տվել չթուլանալ և շարունակել աշխատել:

Սուսերամարտիկը նաև նշել է, որ մեծ հաճույքով կնկարահանվեր որևէ ֆիլմում, և նույնիսկ ցույց կտար իր սուսերամարտի կարողությունները:

Բացի այդ, Եգորյանը խոստովանել է, որ հազարավոր SMS հաղորդագրություններ է ստանում ամուսնության առաջարկներով:

«Նրանք այնքան երկար, հանգամանալից հաղորդագրություններ են գրում: Իհարկե, դա շատ հաճելի է ինձ համար, սակայն դրանք ընդամենը հաղորդագրություններ են», - հստակեցրեց Եգորյանը: