հաղթելուենք
30-11-2019 13:49

Էդգար Ղուկասյանը դարձել է WBA Asia South չեմպիոն՝ հաղթելով տանզանացի բռնցքամարտիկին

 

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը, հաղթելով տանզանացի Կուլվի Բուշիրին նվաճել է WBA Asia South չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտը կայացել է նոյեմբերի 29-ին Մոսկվայի “ՎՏԲ-Արենա” - ում։

Չեմպիոնի տիտղոսի համար բռնցքամարտիկները պայքարել են 10 ռաունդ։ Ռուսաստանցի բռնցքամարտիկը գերեզանցել է հակառակորդին մենամարտի ամբողջ ընթացքում, և դատավորները միաձայն նրան են շնորհել հաղթանակը։

Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի շրջանակում արդեն կայացել է 5 մենամարտ։ Հաղթանակ են տարել ռուսաստանցիներ Վալերի Ռադիոնովը, Վարդան Հարությունյանը և Վլադիմիր Միշևը։ Չորրորդ մենամարտում հաղթող է ճանաչվել Մուխամադսալիմ Սոտվոլդիևը Ուզբեկիստանից։ Ռուսաստանի չեմպիոն է դարձել Գեորգի Չելոխսաևը։

WBA Asia South չեմպիոնական տիտղոսի համար Ղուկասյանի և Կուլվա Բուշիրիի մենամարտից առաջ կայացել է երեկոյի մարտը փաուրլիֆթեր Միխաիլ Կոկլյակովի և խառը ոճի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի միջև:

Սուարեսը կտեղափոխվի «Ատլետիկո»
«Ռեալը» կարող է մոտ 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար
Հայկական սուզորդական ակումբի անդամը գրանցել է ազատ սուզման  համաշխարհային ռեկորդ
Հայ աթլետները երեք ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
Բումերանգը մի օր հետ է շրջվելու. ինչու հավաքականի խաղին չեկավ Մխիթարյանը