Բավ է պառակտվել
19-08-2021 20:43

Էլինա Դանիելյանը հավակնում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթանակի

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության ավարտից երկու տուր առաջ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-4-րդ տեղերը:

Երեկ Դանիելյանը 9-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց առաջնության միանձնյա առաջատար ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ: Ուկրաինուհու ակտիվում 7.5 միավոր է, նրանից կես միավորով հետ են մնում Դանիելյանը, Բելա Խոտենաշվիլին (Վրաստան) և Նատալյա Բուքսան (Ուկրաինա):

Հայաստանի մնացած ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը 9 -րդ տուրում հաղթեցին իրենց պարտիաները, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանը անհաջողության մատնվեց:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է օգոստոսի 9 -ից 20 -ը Յասի քաղաքում (Ռումինիա)։ Դրան մասնակցում է 117 շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով ՝ 11 տուրով, մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար եվրո: Առաջնության արդյունքներով 10 լավագույն մասնակիցները կստանան աշխարհի առաջնության ուղեգրեր: