Բավ է պառակտվել
21-04-2022 20:11

Էրիկ Իսրայելյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (60կգ) ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ վրացի բռնցքամարտիկը ։
Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տարել է 5 հաղթանակ, որից երեքը՝ նոկաուտով։
Եզրափակիչում Հայաստանի հավաքականը ներկայացրեց նաև Արեն Հակոբյանը (67 կգ) և նվաճեց արծաթե մեդալ։
Երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։