Բավ է պառակտվել
02-02-2022 10:45

Պեկինում մեկնարկել է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Չորեքշաբթի օրը Պեկինում մեկնարկել է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՉԺՀ մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։

Փոխանցումավազքը սկսվել է տեղական ժամանակով 09:16-ին (Մոսկվայի ժամանակով 04:16-ին): «Հայտարարում եմ 2022 թվականի Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի մեկնարկն»,- ​​արարողության ժամանակ ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը։

Համավարակի պատճառով զգալիորեն կրճատվել է փոխանցումավազքի երթուղին և տևողությունը։ Կորոնավիրուսի տարածման ռիսկերը կանխելու նպատակով փոխանցումավազքը կանցկացվի առանց հանդիսականների։ Բացի այդ, կրակի փոխանցման կետերը տեղակայված են բանուկ փողոցներից և տարածքներից հեռու։ Փոխանցումավազքը կներառի 12 առանցքային փուլ օլիմպիական մրցումների երեք կլաստերներում. Պեկինում և Չժանցյակոու քաղաքում հինգ գոտի է հատկացվել օլիմպիական կրակի փոխանցման համար, ևս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցին շրջանում:

Էստաֆետի տասնմեկ փուլերը դուրս են «փակ ցիկլային համակարգից»՝ օլիմպիական «պղպջակից», որի ներսում ապրում են բոլոր արտասահմանյան պատվիրակությունները, այնտեղ են տեղակայված են սպորտային օբյեկտները և օլիմպիական գյուղերը։ Փոխանցումավազքի վերջին՝ 12-րդ փուլը տեղի կունենա արդեն պղպջակի ներսում. փետրվարի 4-ին ջահը կվերադառնա Պեկին և կժամանի Օլիմպիական այգի, որի տարածքում է գտնվում «Թռչնաբույն» ազգային մարզադաշտը, որտեղ. տեղի կունենա խաղերի բացման արարողությունը։

Փոխանցման առաջին օրը՝ փետրվարի 2-ին, ջահը կբերվի Պեկինի օլիմպիական այգի՝ «պղպջակից» դուրս գտնվwղ տարածքում։ Կեսօրից հետո կրակը կհասնի քաղաքի արևմուտքում գտնվող ձմեռային Օլիմպիական խաղերի այգի։

Էստաֆետին ընդհանուր առմամբ կմասնակցի 14-ից 86 տարեկան շուրջ 1200 ջահակիր։ Բացի այդ, դրան կմասնակցեն աշխարհի շուրջ 20 երկրների ու տարածաշրջանների ներկայացուցիչներ։ Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման իրադարձությանը կներգրավվեն ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ: Երկկենցաղ ռոբոտները կրակը կանցկացնեն նաև ստորջրյա երթուղով (Յունդին գետ), իսկ անօդաչու սարքերը՝ Շոուգանի արդյունաբերական ավանի տարածքով (Ձմեռային Օլիմպիական խաղերի այգու մաս):