Բավ է պառակտվել
12-07-2017 18:49

Եվրոպական ակումբները պայքարում են երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի համար

«Շիրակ» ակումբի (Գյումրի) երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը հետևել է երիտասարդ խաղացողին և սպասել, թե երբ նա կդառնա 18 տարեկան, ինչն էլ տեղի է ունեցել նախորդ կիրակի:
Բիչախչյանի դեբյուտը պրոֆեսիոնալ մակարդակում եղել է 16 տարեկանում, և նա դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպայի լիգայում։ Մարզիկը նաև հավակնում է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի՝ «Golden Boy 2017» կոչմանը։
2016 թ. նոյեմբերին ֆուտբոլիստը մեկշաբաթյա փորձաշրջան է անցել իտալական «Ֆիորենտինա» ակումբում։ Ինչպես հաղորդվել է «Շիրակ»-ի կայքում, Բիչախչյանը մարզվել է իտալական թիմի երկրորդ խմբում:
2017 թ. ապրիլին ֆուտբոլիստով հետաքրքրվել է նաև Մոսկվայի «ԲԿՄԱ»–ն։
Ավելի վաղ բրիտանական «The Guardian» պարբերականը Բիչախչյանին ներառել էր աշխարհի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցանկում։
Հոդվածում նշվում է, որ որոշ փորձագետների կարծիքով` իր տաղանդով նա չի զիջում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, իսկ նրա խաղը հիշեցնում է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրեյնեի խաղաոճը։