Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF ֆան շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին պաշտոնանկ անել։
Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
Սրանից հետո ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։