Բավ է պառակտվել
14-07-2022 10:21

Ֆանտաստիկ խաղ․ հայկական «Փյունիկ»-ն անցավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ

Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաղթեց ռումինական «Կլուժ»-ին և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն 11 մետրանոց հարվածաշարերի արդյունքներով հաղթող ճանաչվեց հայկական ակումբը։

«Փյունիկ»-«Կլուժ» նախորդ հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

Հաջորդ տուրում «Փյունիկ»-ը կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ի հետ, որն առաջին տուրի երկու խաղում էլ հաղթել էր ալբանական «Տիրանա»-ին։