Բավ է պառակտվել
28-11-2024 22:10

ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել ԱԱ-2026-ի վիճակահանության մեջ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլին մասնակցող ազգային հավաքականների նախնական վիճակահանության կարգն ու զամբյուղների բաշխումը։ Ինչպես հայտնում է Championat.com-ը, Ռուսաստանի հավաքականը չի ընդգրկվել վիճակահանության մասնակիցների թվում։

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Թիմերը բաժանվել են հետևյալ կերպ.

Առաջին զամբյուղ Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա։

Երկրորդ զամբյուղ Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։

Երրորդ զամբյուղ․ Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իսրայել։

Չորրորդ զամբյուղ․ Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։

5-րդ զամբյուղ․ Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։

ՈՒԵՖԱ-ի որակավորման փուլի խմբային փուլը տեղի կունենա 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտը։ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։