Բավ է պառակտվել
30-05-2022 09:36

Ֆինլանդիան, հաղթելով Կանադային՝ դարձավ տափօղակով հոկեյի աշխարհի քառակի չեմպիոն

Ֆինլանդիայի հավաքականի հոկեյիստները աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթել են Կանադայի մրցակիցներին։
Տամպերեում կայացած հանդիպումն ավարտվել է 4:3 հաշվով (0:0, 0:1, 3:2, 1:0): Խաղի հաշիվը բացեց կանադացի Դիլան Կոզենսը (25-րդ րոպե): Հաջորդ երեք գոլերը խփեցին ֆին հոկեյիստները․ երկու անգամ Միքայել Գրանլունդը (45 և 46), և Յոել Արմիան (55): Հիմնական ժամանակում Կանադան կարողացավ հավասարեցնել հաշիվը Զաք Ուայթքլաուդի (58) և Մաքս Կոմտուայի (59) գոլերի շնորհիվ:
Ավելացված ժամանակում որոշիչ գոլը խփեց Սակարի Մանինենը (67):
Ֆինլանդիան դարձավ տափօղակով հոկեյի աշխարհի քառակի չեմպիոն, մինչ այդ Ֆինլանդիայի հավաքականը հաղթել է 1995, 2011 և 2019 թվականների մրցաշարերում։
Առաջնության բրոնզե մեդալը ստացավ Չեխիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 8:4 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։

Աշխարհի առաջնություն տեղի է ունեցել մայիսի 13-ից 19-ը ֆիննական Տամպերե և Հելսինկի քաղաքներում Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները չեն մասնակցել մրցաշարին, փետրվարի 28-ին Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) դադարեցրեց ռուսական և բելառուսական թիմերի և ակումբների մասնակցությունն իր մրցումներին ուկրաինական իրադարձությունների պատճառով։

Աշխարհի հաջորդ առաջնությունը ի սկզբանե պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն IIHF-ն այն տեղափոխեց Ռիգա և Տամպերե։ Մրցաշարը կանցկացվի 2023 թվականի մայիսին։