Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարում ֆրանսիացի Սամիր Աիտ Սաիդին ոտքի կրկնակի կոտրվածք է ստացել:
Նա առաջիկայում կվիրահատվի: Մարզիկը խոստացել է չեմպիոն դառնալ հաջորդ Օլիմպիական խաղերում:
Ֆրանսիացին օղակների վրա վարժություններում 2013 թ Եվրոպայի չեմպիոն է հանդիսանում, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հնգակի մեդալակիր: