Բավ է պառակտվել
29-05-2019 12:28

“Արսենալի” ֆուտբոլիստները քոչարի են պարել Բաքվի մարզադաշտում Հենրիխ Մխիթարյանի պատվին

“Արսենալի” ֆուտբոլիստները հայկական քոչարի են պարել Բաքվում իրենց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին։

“Արսենալի” հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն իր ինստագրամում տեղադրել է Բաքվից լուսանկարներ, որոնցից մեկում երևում է, ինչպես են խաղացողները մարզադաշտում շրջան կազմել ու քոչարի պարել։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ադրբեջանական մայրաքաղաքում կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը “Արսենալի” և “Չելսիի” միջև։ Ավելի վաղ “Արսենալի” ղեկավարությունն ու անձամբ Մխիթարյանը հայտարարել են, որ, հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի լարված քաղաքական հարաբերությունները, հայ կիսապաշտպանը բաց կթողնի այդ հանդիպումն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը CNN-ին տրված հարցազրույցում տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ Ադրբեջանը կարող է լիովին երաշխավորել “Արսենալի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում։ Լոնդոնի “Արսենալի” Canon Crested բլոգի երկրպագուներն առաջարկել են յուրօրինակ ֆլեշ-մոբ կազմակերպել ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի, եթե նա չմեկնի Բաքու եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար։