Բավ է պառակտվել
18-04-2019 15:36

Հայաստանի մինչև 19 տարեկան ազգային հավաքականի ֆուտբոլիստները ստացել են զինծառայությունից տարեկետում

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել տարկետում տրամադրել երկրի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի13 ֆուտբոլիստի։

Ինչպես նշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, 2019 թվականին Հայաստանում անցնելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

“Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես մասնակցելու է առաջնությանը, որը բացառիկ ֆուտբոլային միջոցառում է, առաջարկվում է 13 խաղացողի մեկ տարով տարկետում տրամադրել”,- ասել է Ղազարյանը։

Իր հերթին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ առաջնության տոմսերը կվաճառվեն, բայց մատչելի գներով՝ զերծ մնալով դրանց արժեքը նշելուց։

“Ինչ վերաբերում է անցկացման վայրին՝ դեռևս միայն պարզ է, որ եզրափակիչը կանցնի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում, իսկ մնացած խաղերը կանցկացվեն հիմնականում Երևանում։ Դեռևս ճշտվում է, որ դաշտերում, քանի որ այլ վայրերում համապատասխան դաշտ չկա”,-ասել է Վանեցյանը։