Բավ է պառակտվել
22-05-2019 21:26

Ֆուտբոլային աշխարհը դժգոհ է Եվրոպական Լիգան Բաքվում անցկացնելու որոշումից

Իր հեղինակությամբ երկրորդ ֆուտբոլային գավաթի՝ Եվրոպայի լիգայի եզրաջակիչն անսպասելիորեն խնդիր է դարձել փաստացի բոլոր մասնակիցների համար, գրել է Life.ru-ն։ Հրապարակման մեջ նշվել է, որ մարզիչները դժգոհում են երկրի հեռու լինելուց և ենթակառուցվածքների բացակայությունից, իսկ երկրպագուները՝ թանկ տոմսերից։

Իսկ ակումբներից մեկն էլ ստիպված է եղել իր հետ չվերցնել հայ ֆուտբոլիստին (լոնդոնյան “Արսենալի” խաղացող Հենրիխ Մխիթարյանին՝ խմբ) Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված քաղաքական հարաբերություններով պայմանավորված անվտանգության նկատառումներից ելնելով։

“Ինձ համար շատ ցավալի է”,-այսպես է նկարագրել Մխիթարյանն իր զգացմունքները, երբ որոշում է կայացվել, որ նա չի մեկնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը Բաքվում։ Թեև նա իր հավաքածուում արդեն ունի նման գավաթ, որը նվաճել “Մանչեսթեր Յունայթեդի” կազմում 2017 թվականին։ 2019 թվականին Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է նույն 2017 թվականին։ Այն ժամանակ, թերևս, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ այդ որոշումն նման մեծ խնդիր կդառնա։

Առաջինը խուճապը բարձրացրել է “Լիվերպուլի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Թեև նրա թիմը Բաքու չի մեկնելու՝ գերմանացին գիտի, ինչ է ասում․ԵԼ նախորդ եզրափակչում նրա թիմը խաղացել է Կիևում, և, Կլոպի կարծիքով, իրավիճակները նման են։ Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու որոշումը գերմանացին անվանել է անպատասխանատու ընտրություն և հիմնավորել է իր խոսքերը։

“Ինչ վերաբերում է Մադրիդին՝ ակնհայտ է, որ ամեն ինչ անհավանական թանկ է, սակայն այն, առնվազն, չի գտնվում աշխարհի մյուս ծայրում՝ ի տարբերություն Բաքվի։ Կարծում եմ, որ այնտեղ եզրափակիչ անցկացնելը բավականին զվարճալի է։ Չգիտեմ, ինչ են նախաճաշին կերել այդ որոշումներն ընդունող տղաները, որ նման բաներ են անում” - վրդովվել է Կլոպը։

Կլոպի արտահայտությունները շատերին պոպուլիստական են թվացել, քանի որ նա մի “կաթսայի մեջ է լցրել Ռուսաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը”; Սակայն մարզիչի միտքը շատ պարզ էր․թիմերի և, առավել ևս՝ երկրպագուների համար Արևմտյան Եվրոպայից Արևելյան հասնելը բավականին խնդրահարույց է։ Բոլորը կռահել էին հիմնական գաղափարը․Բաքուն այնքան էլ հարմար չէ եվրոգավաթի եզրափակիչն անցկացնելու համար։

Վերջին տարիներին Բաքվում մեծ հաջողությամբ անց են կացվել խոշոր սպորտային միջոցառումներ, սակայն անսպասելիորեն պարզ է դարձել, որ ադրբեջանական մայրաքաղաքը լիովին պատրաստ չէ հենց Եվրոպայի լիգայի եզրափակչին։
Բանն այն է, որ եզրափակչում հանդիպող “Արսենալի” և “Չելսիի” երկրպագուներին տրամադրվել է ընդամենը 6 հազարական տոմս (համեմատության համար՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներին հատկացվել է 17 հազարական տոմս)։ Եվ սա այն դեպքում, երբ մարզադաշտն ունի շուրջ 70հազ․ տեղ։ Իհարկե, անգլիացի ֆանատները վրդովված են ստեղծված իրավիճակով, բայց բացատրությունը քաղաքի թողունակության մեջ է։

ՈւԵՖԱ-ն այսպես է հաշվարկել․ Բաքվի օդանավակայանը կարող է ընդունել 15 հազար մարդ։ Վեց հազարական մարդ “Արսենալի” և “Չելսիի” երկրպագուներ են, ևս 3 հազար հյուր։ “Անպատասխանատու կլիներ ավելի շատ տոմս տրամադրել առանց վստահության, որ մարդիկ կհասնեն Բաքու”,-ասվել է կազմակերպության մեդիահաղրդագրությունում։ Փաստորեն, մարզադաշտ գնացող մնացած 55 հազարը VIP անձինք են, հատուկ հյուրեր և․․․տեղի բնակիչներ։ Իսկ չեզոք երկրպագունե՞րը, որոնք, օրինակ կցանկանան եզրափկչին մեկնել Մոսկվայից․ ՈւԵՖԱ-ի տրամաբանությամ՝ դա նրանց անձնական պատասխանատվության խնդիրն է, ինչը, սակայն, կարող է կոլապսի ենթարկել ադրբեջանական մայրաքաղաքի օդանավակայանը։

Խաղի տոմս գնելը մի բան է, Լոնդոնից Բաքու հասնելը՝ մեկ այլ։ “Արսենալի” և “Չելսիի” մարզադաշտերը միմյանցից 13 կմ հեռավորության վրա են, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակչում սիրելի թիմերի հանդիպումը նայելու համար ֆանատները ստիպված կլինեն չորս հազար կիլոմետր հաղթահարել։ Եվ սա դեռ ոչինչ, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ՝ տոմսը գնեցիր ու թռար։ Լոնդոն-Բաքու ուղիղ չվերթը միայն մեկն է, որի տոմսերն արդեն վաղուց վաճառված են։ Ոստի, ստիպված պետք է զոհաբերել կամ ժամանակը՝ գրեթե մեկ օր չորս ավիանընկերությունների օգնությամբ խաղին հասնելու համար, կամ ահռելի գումարներ ծախսել։

Եվ սա՝ չհաշված Եվրամիության անդամների համար ադրբեջանական վիզաների հետ կապված խնդիրները։ Ապրելու խնդիրը չարիքներից փոքրագույնն է․ իրավիճակը Բաքվում ավելի բարենպաստ է, քան Մադրիդում, որտեղ կայանալու է Չեմպիոնների լիգան։

Սակայն Եվրոպայի լիգայի շուրջ ամենասկանդալային իրավիճակը Մխիթարյանի մասնակցության, ավելի շուտ՝ չմասնակցելու հարցն է։ Բանն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը գտնվում են հակամարտության վիճակում։ Եվ այս պարագայում Մխիթարյանին Բաքու ուղարկելը հավասարազոր է կրակին յուղ ավելացնելուն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որ ոչ ոք չի խոչընդոտի կիսապաշտպանի մասնակցությանը: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը, իր ընտանիքի և ակումբի հետ միասին, որոշել է բաց թողնել եզրափակիչը:

“Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Միկիի՝ թիմի հետ լինելու բոլոր տարբերակները, սակայն, խորհրդակցելով Միկկիի և նրա ընտանիքի հետ հանգեցինք միասնական որոշման, որ նա չի մեկնի թիմի հետ։ Մենք գրել ենք ՈՒԵՖԱ-ին` խորը մտահոգություն հայտնելով այս իրավիճակի վերաբերյալ: Եզրափակչի ճանապարհին Միկկին եղել է մեր թիմի առանցքային խաղացողը, այնպես որ թիմային տեսանկյունից սա մեծ կորուստ է”,- ասվել է “Արսենաի” հատարարությունում։

Մխիթարյանն արդեն բաց է թոցել “Արսենալ”- “Ղարաբաղի” և “Բորուսիա” -”Գաբալա” հանդիպումները։

Հաշվի առնելով անգամ իշխանությունների ներկայացուցիչների անվտանգության երաշխիքներն, ո՞վ կարող է համոզված լինել, որ ադրբեջանցի ծայրահեղականները որևէ տհաճ գործողություն չեն կազմակերպի։

Ոստի, նման ֆուտբոլիստի բացակայությունը մեծ խնդիր է թիմի համար։ Սակայն այն չէր լինի, եթե Եվրոպայի լիգայի եզրափակիչն անց կացվեր Հին Աշխարհի ցանկացած այլ երկրում։

Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման լույսի ներքո, “Սպորտը՝ քաղաքականությունից դուրս” կարգախոսը ձեռք է բերել հեգնական երանգ, քանի որ սա քաղաքական իրավիճակի ամենաուղղակի միջամտությունն է սպորտային միջոցառմանը: Փաստորեն, այնպես է ստացվում, որ Հենրիխն ինքն է հրաժարվել մասնակցել եզրափակչին, չնայած ձևականորեն նրան թույլատրվել էր դա անել: Սակայն ոչ մի դեպքում չի կարելիմի կողմ նետել ֆուտբոլիստի և ակումբի նման որոշման իրական պատճառները։

Սահմաններն ընդկայնելու ՈւԵՖԱ-ի ձգտումը հասկանալի է և հատկապես հաճելի այն երկրների համար, ում թիմերը չեն փայլում Եվրոպայում, քանի որ սա հնարավորություն է մեծ ֆուտբոլ տեսնել սեփական տանը։ Այնուամենայնիվ, օդանավակայանը չի կարող ընդունել անհրաժեշտ քանակի մարդկանց, իսկ որոշակի երկրների խաղացողները և երկրպագուները չեն կարող ներկա լինել մեծ ֆուտբոլային իրադարձությանը։

Արդեն վաղուց վիճակահանության ժամանակ փորձում են այնպես անել, որ ռուսական և ուկրաինական ակումբները չհանդիպեմ, թերևս, եկել է ժամանակը մշակել հատուկ մեխանիզմ ԵԼ Բաքվի եզրափակչի իրավիճակներց զերծ մնալու համար։