Բավ է պառակտվել
06-07-2019 17:08

“Հպարտ եմ լինել ԵԱ 2019 պաշտոնական դեսպան”․Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ և “Արսենալի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2019թ․Եվրոպաի երիտասարդական առաջնության նախօրեին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

“Հպարտ եմ լինել Մ19 Եվրո-19 պաշտոնական դեսպան”,-գրել է նա։

Մինչև 19 տարեկան ուժեղագույն եվրոպական հավաքականները հուլիսի 14-27-ը կհավաքվեն Երևանում այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։

Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան, Իռլանդիան և Նորվեգիան կպայքարեն Մ19 կատեգորիայում լավագույն հավաքականի կոչման համար։ Որպես ընդունող կողմ նրանց կմիանա Հայաստանի հավաքականը։