Telegram @gishernews
03-09-2020 09:38

Հենրիխ Մխիթարյանի չխաղալու պատճառը Մելիքբեկյան է

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։ Պատճառը Հենոյի՝ լավ մարզավիճակում չլինելն է։ Փոխարենը «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։

«Հրապարակ» թերթը գրում է. Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ում ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, եւ Մխիթարյանը, ասում են, նախևառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով։

Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու եւ ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով»:

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը (Լուսանկար)
Հենրիխ Մխիթարյանը աղոթում է կորոնավիրուսով հիվանդների և բժիշկների համար (Տեսնյութ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019թ․ լավագույն ֆուտբոլիստ
Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին. Ռուբեն Հայրապետյան
Բումերանգը մի օր հետ է շրջվելու. ինչու հավաքականի խաղին չեկավ Մխիթարյանը