Բավ է պառակտվել
01-07-2022 17:55

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացավ «Ինտերին»

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» պաշտոնապես տեղափոխվեց «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է euro-football.ru-ն, Մխիթարյանն ու դարպասապահ Անդրե Օնանը պաշտոնապես հայտավորվել են որպես «Ներաձուրի» -ի խաղացողներ հաջորդ մրցաշրջանում։

Մխիթարյանը միլանյան ակումբ է տեղափոխվել անվճար տրանսֆերով՝ հեռանալով «Ռոմայից», որտեղ վերջին մրցաշրջանում հաղթել է Կոնֆերենց Լիգան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանն ու «Ինտերը» կնքել են երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։