Բավ է պառակտվել
20-06-2022 13:04

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր», հայտնի են մանրամասները

«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, գրում է championat.com-ը՝ հղում անելով լրագրող Նիկոլո Շիրայի սոցցանցում արած գրառմանը։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ 33-ամյա խաղացողը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողը, ով ազատ գործակալ է, երկու տարով պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, ըստ որի՝ մեկ մրցաշրջանում կվաստակի 4,5 միլիոն եվրո։

2019 թվականից «Ռոմայում» հանդես եկող Մխիթարյանը մերժել է հռոմեացիների նոր պայմանագրի առաջարկը՝ թիմի՝ Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանին չմասնակցելու պատճառով։ «Ռոման» նրան առաջարկել է «1+1» գործարք՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:

Անցած մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում Մխիթարյանը դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Մայիսի 25-ին կիսապաշտպանը Ռոմայի հետ հաղթեց Կոնֆերանսների Լիգան։