Բավ է պառակտվել
14-11-2022 23:16

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան իր ստորագրությամբ մարզաշապիկ նվիրել, հայտնում է Vatican News-ը։

Մխիթարյանը «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպման 200 մասնակիցներից մեկն էր, որոնց ընդունեց ու օրհնեց Ֆրանցիսկոսը։