Բավ է պառակտվել
25-05-2017 12:13

Հենրիխ Մխիթարյանն իր հաղթանակը նվիրել է ընտանիքին և բոլոր հայերին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայում իր թիմի տարած հաղթանակից հետո իր Twitter-յան միկրոբլոգում հուզիչ գրառում է կատարել.
«Առա՛ջ Յունայթեդ: Ես այնքան երջանիկ եմ, մեր թիմի հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին»,- գրել է ֆուտբոլիստը:


Հենրիխ Մխիթարյանի և կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի շնորհիվ « Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Լիգայի հաղթող է դարձել:
Մխիթարյանը նաև Եվրոպայի Լիգային «մանկունյանցիների» լավագույն ռմբարկու է ճանաչվել: Ընդհանուր առմամբ նա վեց գոլ է խփել, որոնցից հինգը՝ փլեյ-օֆֆում:
Հինգշաբթի, մայիսի 25-ին, հայտնի դարձավ Եվրոպայի Լիգայի հաղթողը: Բացի պատվավոր մրցանակից, մրցաշարի հաղթողը նաև արժանացավ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի.