Բավ է պառակտվել
02-01-2021 14:50

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է “Ռոմայի” ամսվա լավագույն խաղացող

Իտալական “Ռոմա” ակումբը հայ կիսապշտպան Հենրիխ Մխիթարյանին հայտարարել է ամսվա լավագույն խաղացող։

“Մեր կոմպլիմենտները Հենրիխ Մխիթարյանին՝ դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողին։ Շնորհավորում ենք Միկիին դեկտեմբերի մրցանակը ստանալու կապակցությամբ”,- ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Մխիթարյանը “Ռոմայի” կազմում հանդես է գալիս 2019թ․սեպտեմբերից (նախ՝ վարձակալման հիմունքներով, իսկ 2020թ օգոստոսից որպես հիմնական խաղացող)։