Բավ է պառակտվել
29-01-2020 21:05

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019թ․ լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է “Տարվա լավագույն ֆուտբոլիստ” անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական “Ռոմա”-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը։

Երկրորդ հորիզոնականը 104 միավորով զբաղեցրել է գերմանական “Հոֆենհայմի” և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Լավագույնների եռյակը եզրափակել է 61 միավոր հավաքած Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական “Աստանա” ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: