Բավ է պառակտվել
21-10-2022 20:23

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված «հանուն խաղաղության հանդիպմանը»

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի 2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացած համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված «հանուն խաղաղության հանդիպմանը»։

«Մենք կխաղանք հանուն խաղաղության հանդիպմանը նոյեմբերի 14-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իտալական «Ինտերի» 33-ամյա հայ կիսապաշտպանը՝ կիսվելով նվիրատվությունների և տոմսերի գնման մանրամասներով։

Այս ընկերական հանդիպմանը կմասնակցեն նաև Լեոնել Մեսին, Ռոնալդինյոն, Ջանլուիջի Բուֆոնը, Դիեգո Մարադոնա կրտսերը, Ռոմայի մարզիչ Ժոզե Մոուրինյոն և այլ հայտնիներ։