Բավ է պառակտվել
13-05-2021 11:42

Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի ազատ գործակալների լավագույն յոթնյակում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի ավարտին՝ հունիսի 30-ին, կավարտվի մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերն ակումբների հետ։

Eurosport.ru-ն կազմել է ամենապահանջված խաղացողների յոթնյակն, ովքեր միջմրցաշրջանի ընթացքում կդառնան ազատ գործակալներ և զրո եվրոյի դիմաց կտեղափոխվեն նոր թիմեր: Նրանց թվում է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ինչպես գրում է թերթը, հայ վարպետի համար առավել քան անսպասելի էր հաջորդ ամառվանից Ջոզե Մոուրինյոյի նշանակումը «Ռոմայի» գլխավոր մարզիչ: Մխիթարյանը լքեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Յուրահատուկի» պատճառով․ ֆուտբոլիստը ոչ մի կերպ չէր տեղավորվում Ջոզեի սխեմաներում, բայց միևնույն ժամանակ հաջող մրցաշրջան անցկացրեց, ցուցադրելով 10 + 10 արդյունք Ա Սերիայում։

Հենրիխը ակումբի ֆինանսական հաշվետվություններում չորրորդն է, և մնացած ֆիրմաներին դժվար կլինի կրկնել 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը 3.5 միլիոն եվրո աշխատավարձով: Կարծես նշմարվում է «Յուվենտուսի» հետաքրքրությունը, բայց այլ թեկնածուներ դեռևս չկան։