Բավ է պառակտվել
18-08-2018 22:33

Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Չելսիի հետ խաղում

Լոնդոնյան "Արսենալ" թիմի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել լոնդոնյան դերբիում "
Չելսիի" հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը կայացել է Լոնդոնի "Ստեմֆորդ Բրիջ " մարզադաշտում և ավարտվել էր 3:2 հաշվով՝ ի օգուտ Չելսիի:
Հանդիպման 9-րդ րոպեին Ալոնսոյի գոլային փոխանցումից հետո բարենպաստ դիրքից հաշիվը բացեց Չելսիի խաղացող Պեդրոն:
20-րդ րոպեին Չելսին խփեց երկրորդ գոլը. Սեսարա Ասպիլիկուետայի փոխանցումն ընդունեց Ալվարո Մորատան:
Առաջին խաղակեսի վերջում Արսենալին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. նախՆանո Մոնրեալը գնդակն ուղարկեց հակառակորդի տուգանային
հրապարակ, որտեղից Հենրիխ Մխիթարյանը գնդակը դարպասն ուղարկեց, այնուհետև՝ Մխիթարյանի փոխանցումից հետո, Ալեքս Այուոբին հավասարեցրեց
հաշիվը: 81-րդ րոպեին Չելսիին խփեց հաղթական գոլը՝ Մարկոս Ալոնսոյի շնորհիվ:
Այսպիսով Չելսին հավաքել է 6 միավոր և գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, Արսենալը (0)զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: