Բավ է պառակտվել
18-01-2018 10:41

Հենրիխ Մխիթարյանը չորս տարով պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

Լոնդոնյան «Արսենալը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես հայտնում է Transfer news-ն իր Twitter-յան ռեսուրսում, Մխիթարյանը շաբաթական կստանա 130,000 ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև բոնուսներ: Պայմանագիրը կնքվել է չորս տարի ժամկետով:

Ավելի վաղ, ֆրանսիայի մարզկան լրագրող Տիբո Վեզինյանը հայտնել էր, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ « Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընդ որում, մանկունյանցիները լոնդոնյան ակումբին հավելավճար կտան: