Անգլիայի առաջնության յոթերորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով վեցերորդ տեղն է զբաղեցնում` «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով հինգ միավորով։ «Լիվերպուլը» գրավում է չորրորդ տեղը։
Անգլիական «Մանչեթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Լյուկ Շոուն և Հենրիխ Մխիթարյանը կարող են խաղալ Անգլիայի ութերորդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անգլիայի հավաքականի պաշտպան Շոուն և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանն իրենց ազգային հավաքականների հանդիպումներին չեն մասնակցել վնասվածքների պատճառով։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Լիվերպուլում։