Բավ է պառակտվել
21-08-2022 17:38

Եվրոպայի առաջնութունում մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց

Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Մյունխենում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Նա ոսկե մեդալի արժանացավ նժույգաթափ վարժությունում։ Մեկ այլ հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը նույն վարժությունում։

Ավելի վաղ մարմնամարզիկ էրիկ Բաղդասարյանը Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը զուդափայտում։ Օղակներ վարժությունում Բաղդասարյանը ցույց տվեց չրրորդ արդյունքը։