Բավ է պառակտվել
05-03-2022 12:23

Հայաստանի մարմնամարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ սպորտային ​​մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

Դոհայում ընթացող սպորտային ​​մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մարմնամարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը՝ արծաթե:

Ավելի վաղ նժույգ թափեր վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը։