Բավ է պառակտվել
10-08-2016 07:30

Հայազգի մարմնամարզուհին թիմային վարժություններում դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը թիմային վարժություններում դարձավ Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր։

Ռուսաստանը ներկայացնող մարմնամարզուհիները սկսեցին իրենց ելույթները` կատարելով վարժություններ տարբեր բարձրության զուգափայտերի վրա։ Անգելինա Մելնիկովան, Դարիա Սպիրիդոնովան և Ալիա Մուստաֆինան վաստակեցին 46,166 միավոր։ Այնուհետև Մելնիկովան, Մուստաֆինան և Թութխալյանը հանդես եկան գերանների վրա` վաստակելով 42,757 միավոր, ներկայացրեցին ազատ ոճի վարժություններ (Մելնիկովա, Թութխալյան, Մուստաֆինա` 42,032 միավոր) և հանդես եկան հենացատկում (Մելնիկովա, Մուստաֆինա, Մարիա Պասեկա` 45,733)։

Արդյունքում, Ռուսաստանի թիմը, վաստակելով 176,688 միավոր, առաջատարի դիրքը զիջեց ԱՄՆ–ի հավաքականին, որը թիմային հաշվարկում վաստակեց 184,897 միավոր։ Բրոնզե մեդալների արժանացան Չինաստանը ներկայացնող մարմնամարզուհիները (176,003)։