Բավ է պառակտվել
14-09-2018 10:45

ԱԱԾ ղեկավարը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի միակ թեկնածու

Հայասատանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնապես ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածուներին և գործադիր կոմիտեի անդամներին։ ՀՖՖ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն է։
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 22-ին։ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ցուցակում ընդգրկված են Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը (առողջապահության նախարար), Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը (տարածքային կառավարման և զարգացման նախարար), Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը (վարչապետի օգնական), Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը (ՀՀ ԱԳՆ փոխնախարար), Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր), Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Տաշչյանը (Հենրիխ Մխիթարյանի մայրը), Հակոբ Սիմիդյանը։

2002թ․-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում էր Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։