Բավ է պառակտվել
05-08-2016 16:06

«Օլիմպիադա-2016»-ի բացման արարողությանը ներկա կլինի 46 երկրի ղեկավար

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինի միայն 46 երկրի ղեկավար։ Հուլիսի վերջին այդ թիվը հրապարակել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Ժոզե Սերրան։ Պաշտոնական թիվը չի հրապարակվում անվտանգության նկատառումներով։
Ավելացնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մեկնել Ռիո։ Բացման արարողությունը կկայանա այսօր երեկոյան, «Մարականա» մարզադաշտում։