Բավ է պառակտվել
02-02-2021 19:36

Ձմեռվա 14 գլխավոր տրանսֆերները

Կորոնավիրուսային համավարակը լուրջ տնտեսական հարված հասցրեց եվրոպական ֆուտբոլին: Ի՞նչ ասել, եթե անգլիական «Վեսթ Հեմը» ձմռանն ավելի շատ գումար ծախսեց (23 միլիոն եվրո), քան իսպանական բոլոր ակումբները միասին (22 միլիոն եվրո):

Այժմ «Ատալանտան» ունի երեք ռուսախոս ֆուտբոլիստ, իսկ «Ռեալը» շարունակում է ոչ թե գնել, այլ զիջել խաղացողներին,: Իսկ թե էլ ինչ է տեղի ունեցել հունվարին՝ տեսեք մեր պատկերասրահում:

Ձմեռային տրանսֆերային պատուհանը սովորաբար շատ ավելի հանգիստ է, քան ամառայինը, իսկ համավարակի առկայությունը նաև նվազեցրել է ակումբների գնողունակությունը: Բայց հզոր տրանսֆերներ եղան նույնիսկ այսպիսի ձմռանը. Ահա դրանցից ամենահետաքրքիրները:

1. Ալեքսանդր Կոկորին․ «Սպարտակից» «Ֆիորենտինա»
Այս տրանսֆերի մասին հաստատ ամեն ինչ գիտեք․ 30 տարեկանում, 2 տարվա ընթացքում 20 հանդիպում ունենալով և հսկայական բացասական ուղեբեռով, Ալեքսանդրը հանկարծ հայտնվեց տոպ-լիգայում: Դա արժեր թեկուզ միայն Ֆրանկ Ռիբերիի հետ նույն թիմում խաղալու համար:

2. Օզիլն ու «Արսենալը» վերջապես բաց թողեցին միմյանց. թուրքը թեթևացրեց «Արսենալի» հաշիվները, իսկ ակումբը թույլ տվեց խաղացողին անվճար հեռանալ: Բոլորը երջանիկ են, հատկապես Թուրքիայում:

Ճիշտ է, «Ֆեներ»-ի ղեկավարությունը դեռ որոշ մտահոգություններ ունի տեղափոխման հետ կապված: Թիմը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ուստի ակումբի նախագահը դիմեց երկրպագուներին և առաջարկեց համատեղ ֆինանսավորել Օզիլի աշխատավարձը:

3. Մարտին Էդեգոր․ «Ռեալից» «Արսենալ» (վարձակալում)
Լոնդոնյան ակումբն արդեն ուժեղացել է. «Ռեալից» վարձակալել է տաղանդավոր նորվեգացուն: Սլուցկին վերակենդանացրեց Էդեգորի կարիերան «Վիտեսում», որից հետո Մարտինը տիեզերական սեզոն խաղաց «Սոսիեդադ» կազմում:

4. Պապու Գոմես․ «Ատալանտայից» «Սևիլիա»
«Ատալանտայի» վերջին 7 մրցաշրջանների դեմքն անսպասելիորեն գժտվեց Գասպերինիի հետ: Վիճաբանությունը տեղի է ունեցավ Չեմպիոնների լիգայի դանիական «Միդտյուլանդի» հետ խաղի ընդմիջման ժամանակ՝ խաղային սխեմայի պատճառով. արգենտինացին հրաժարվեց խաղալ աջ եզրին ավելի մոտ:

Խաղացողը պատասխանեց սթորիներում սքրիներով. նա գունավորեց իր տեղափոխությունները դեպի եզրագծեր՝ ցույց տալով, որ կարող է օգտակար լինել ամենուր: Բայց արդեն շատ ուշ էր. ակումբը սատարեց մարզչին, Գոմեսին ուղարկեցին «Սևիլիա» 5,5 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստը խոստացավ ամբողջ ճշմարտությունն ասել «Ատալանտայից» հեռանալուց հետո: Սպասում ենք։

5. Մուսա Դեմբելե - «Լիոնից» «Ատլետիկո» (վարձակալություն)
Մադրիդյան ակումբը խզեց պայմանագիրը Դիեգո Կոստայի հետ վերջինիս խնդրանքով և մեկ այլ հարձակվողի կարիք ունեցավ: Նրան գտան «Լիոնում»՝ 1,5 միլիոն եվրոյով վարձակալելով 24-ամյա Մուսա Դեմբելեին. նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին 16 գոլ էր խփել առաջնությունում, և ընթացիկում հայտնվել պահեստայինների նստարանին:

«Ատլետիկոյում» լավ հանդես գալու դեպքում իսպանացիները կկարողանան ֆուտբոլիստին գնել 33,5 միլիոն եվրոյով: Դրա փոխարեն «Լիոնը» պայմանագիր ստորագրեց ազատ գործակալ Սլիմանիի հետ:

6. Արկադիուշ Միլիկ․«Նապոլիից» «Մարսել» (վարձակալություն՝ պարտադիր գնման պայմանով )
Ամռանը լեհը սպասում էր Սարիի ու «Յուվենտուսի» առաջարկին, այդ պատճառով հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ: Ակումբը կոշտ պատասխանեց. Նստեցրեց Միլիկին պահեստայինների նստարանին: Արկադիուշը երազում էր գնալ ցանկացած տեղ՝ Եվրոյում տեղը չկորցնելու համար, բայց ակումբը 15 միլիոն էր ուզում խաղացողի համար, ում պայմանագրով վեց ամիս էր մնացել:

Համաձայնեց «Մարսելը». այժմ ֆրանսիացիները վարձակալում են լեհ խաղացողին, իսկ ամռանը նրանք պարտավոր են վճարել 8 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս:

7. Լուկա Յովիչ․ «Ռեալից» «Այնտրախտ» (վարձակալություն)

Մադրիդում սերբի խաղն ընդհանրապես չէր ստացվում. 2 գոլ նախորդ առաջնությունում, 0՝ ընթացիկում։ Զիդանը հնարավորություն էր տալիս և փորձում խաղալ երկու հարձակվողով, բայց Յովիչը գոլ չէր խփում․ 63 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստից ավելին են պահանջում: Հետևաբար, «Ռեալը» խաղացողին բաց թողեց այնտեղ, որտեղ ամեն ինչ ստացվում է․ Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» իր առաջին երեք խաղերում Լուկան արդեն երեք գոլ է խփել:

Հավանաբար, «Այնտրախտի» շնորհիվ Յովիչը կկարողանա «Ռեալի» մակարդակի ակումբում երկրորդ շանսն ունենալ :

8. Սեբաստիան Ալեր․ «Վեսթ Հեմից» «Այաքս»
Եվս մեկ խաղացող, ով փոխեց թիմը, և ամեն ինչ սկսեց ստացվել: Անգլիական պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում Ալերը խփեց էր 7 գոլ, այս մեկում՝ միայն 3: Ձմռանը ֆրանսիացուն գնելու առաջարկ արեց «Այաքսը», «Վեսթ Հեմը» մտածեց և որոշեց վաճառել ֆուտբոլիստին 22,5 միլիոն եվրոյով: Մեկ ու կես տարի առաջ նրան գնել էին 50-ով:
«Այաքսում» Ալերի գործերն արդեն լավ են․ 2 + 3 առաջին հինգ խաղերում: Կարծես թե «Այնտրախտիц» տղաներին հատուկ մոտեցում է հարկավոր:

9. Ամադ Դիալո Տրաորե - «Ատալանտայից» «Մանչեսթեր Յունայթեդ»
Երիտասարդ իվուարցու տրանսֆերի մասին հայտնի էր դեռ հոկտեմբերին, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպումները տեղափոխեց հունվար, որպեսզի չշտապի թույլտվությունների և գրանցման հարցում: Արդյունքում, Դիալոն հասցրեց խաղալ Չեմպիոնների լիգայում (նա խաղացել էր Ա Սերիայում նաև նախորդ մրցաշրջանում) կարծես, որպեսզի միավորներ վաստակի ԱՊԼ-ում աշխատելու թույլտվության համար:

«Ատալանտան» խնդրում էր վինգերին վարձավճարով պահել մինչեւ մրցաշրջանի ավարտը, բայց Սոուլշերն այլ կերպ մտածեց. ավելի շահավետ է Դիալոյին ակումբի համակարգ մտցնել:

10. Դոմինիկ Սոբոսլաի․ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» «ՌԲ Լայպցիգ»
Հունգարական ֆուտբոլի գլխավոր աստղը (մանրամասն պրոֆայլ) Red Bull- ի համակարգի մի ակումբը փոխել է մեկ այլով։ «Լայպցիգն» այդ պահին հունգարացու կարիքը չուներ, բայց ղեկավարությունը վախենում էր կրկնել նախորդ տարվա սխալը. Այն ժամանակ Հոլանդիը գնաց «Բորուսիա»:

Սոբոսլայի համար պաշտոնապես վճարվել է 20 միլիոն։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մի քանի տարի անց այդ գումարը մի քանի անգամ կաճի:

11. Նիկոլո Ռովելա․ «Ջենոայից» «Յուվենտուս»
Հավանաբար չեք լսել Նիկոլոյի մասին, բայց 19-ամյա իտալացու համար «Յուվեն» վճարել է 18 միլիոն եվրո: Եվ թողել երիտասարդին Ջենոայում մինչ հաջորդ մրցաշրջանի ավարտը: Ներդրումներ ապագայի համար. Հաշվի առնելով երիտասարդ Մաքքենիին և Բենտանկուրին` «Յուվենտուսը» երկար տարիներով փակել է դաշտի կենտրոնը։

12. Մորգան Սանսոն․ «Մարսելից» «Աստոն Վիլա»
Բիրմինգհեմցիները 15 միլիոն ֆունտ ստերլինգով ուժեղացրեցին կիսապաշտպանությունը փորձառու Սանսոնի օգնությամբ: Մորգանը կարող է խաղալ որպես պաշտպանական խաղացող կամ հարձակվող, և անգամ այսպիսի գոլեր խփել:

13. Ուիլիան Ժոզե․ «Սոսյեդադից» «Վուլվերհեմփթոն» (վարձակալություն) Նիկոլո Ռովելա․ «Ջենոայից» «Յուվենտուս»

Խիմենեսի վնասվածքից հետո «Վուլվերհեմփթոնը» չունի փորձառու հարձակվող. Ֆաբիո Սիլվային դժվար է: Հունվարին ակումբը «Ֆիորենտինայից» վերադարձրեց Պատրիկ Կուտրոնեին, բայց որոշեց նրան չթողնել թիմում. իտալացին վարձակալությամբ գնում է «Վալենսիա»: Գրում էին Դիեգո Կոստայի նկատմամբ հետաքրքրության մասին, բայց վերջում վարձեցին Ուիլիան Ժոզեին «Սոսիեդադից»:

Բրազիլացին անվստահ է հանդես գալիս այս մրցաշրջանում (3 գոլ 13 խաղում), բայց մինչ այդ անընդմեջ չորս մրցաշրջան 10+ գոլ էր խփում:

14. Ջեսի Լինգարդ․ «Մանչեստեր Յունայթեդից» «Վեսթ Հեմ» (վարձակալություն)
Անգլիայի Գավաթի սարսափն այս մրցաշրջանում խաղացել է ընդամենը 179 րոպե՝ երեք ամիս ընդմիփումով. սեպտեմբերին խաղացել է Լիգայի գավաթում, բուժում ստացել (ըստ Սուլշերի) և հունվարի սկզբին խաղացել «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի գավաթում: Վարձակալությունը վերագործարկելու և նորից սկսելու հնարավորություն է: Սմոլինգով դատելով՝ երբեմն օգտակար է լքել Մանչեսթերը:

Ի դեպ, Սուլշերն ասել է, որ չի ցանկանում բաց թողնել Ջեսիին. մրցաշրջանը երկար է, հանդիպումների խտությունը՝ մեծ, և բոլորն օգտակար կլինեն: Բայց Լինգարդը ցանկանում է խաղալ:

Հիշատակման արժանի են․ Մատեո Մուսակիոն («Լացիո»), Հալկը («Ատլետիկո Մինեյրո»), Հունտելաարը և Կոլաշինացը («Շալկե»), Ֆերնանդո Լյորենտեն («Ուդինեզե»), Մաքս Մայեր (վարձակալությամբ՝ «Քյոլն»), Ռոբերտ Սնոդգրասը («Վեստ Բրոմ»), Սոկրատիս Պապաստատոպուլոսը («Օլիմպիակոս»), Լիսանդրո Լոպեսը («Ատլանտա»):

Դեռևս հնարավոր են աղմկոտ տրանսֆեր. րեթե ամբողջ Եվրոպայում պատուհանը փակվում է փետրվարի 1-ին, բայց, օրինակ, ՌՊԼ-ում այն բաց կլինի մինչև փետրվարի 25-ը: «Սպարտակը» ցանկանում է վերադարձնել Պրոմեսին, բայց դա կհաջողվի միայն այն դեպքում, եթե «Այաքսը» հասցնի փոխարինողի հետ պայմանագիր կնքել մի քանի օրում: