Բավ է պառակտվել
10-03-2020 13:56

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Խոակին Կապարոսը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հանրաճանաչ իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը։

64-ամյա իսպանացու հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2021թ․ նոյեմբերի 30-ը։

Կապարոսը ծնվել է 1955թ․նոյեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։

Նա հայտնի է “Ատլետիկ Բիլբաո” և Դեպորտիվո” ակումբներում իր մարզչական աշխատանքով։ “Սևիլիա” ակումբը մարզելու ընթացքում Կապարոսը ռեկորդակիր է դարձել Լա Լիգայում թիմի հետ տարած հաղթանակների թվով։


2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Անցյալ տարվա ապրիլին 64-ամյա իսպանացի մասնագետը խոստովանել է, որ հիվանդ է քրոնիկ լեյկոզով։ Չնայած դրան, Կապարոս մարզել է “Սևիլյան” մինչև անցած մրցաշրջանի ավարտը՝ թիմի հետ զբաղեցնելով Իսպանիայի առաջնության աղյուսակի 5-րդ տեղը:

Այս տարվա փետրվարի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խզեց պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի հետ, ով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 7-ին: Հայ մասնագետը չկարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը` ապահովել Հայաստանի հավաքական մասնակցությունը Եվրո-2020-ին, ավելին, Խաշմանանյանի գլխավորությամբ թիմը կրեց ամենամեծ ֆիոասկոն ժամանակակից հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Եվրո-2020-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 9: 1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին: